«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփի նախկին խորհրդականը Բայդենի թուլության մասին

22/03/2021

Միայցյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը դժվարությամբ Է հարցազրույցներ տալիս և թուլություն Է դրսևորում, դա սպառնալիք Է ստեղծում ԱՄՆ-ի համար: Fox News հեռուստաաալիքի եթերում այդ կարծիքն Է հայտնել Սթիվեն Միլլերը, որն ավելի վաղ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն Էր:
«Մեր հակառակորդներն ամբողջ աշխարհում՝ Իրանը, Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանը, հետևում են ԱՄՆ-ին և այն բանին, թե ով Է ներկայացնում երկիրը՝ նախագահին, որը չի կարող անվնաս հարցազրույց տալ առանց հուշաթերթիկի և ընկնում Է՝ բարձրանալով օդանավասանդուղքով՝ ոչ մեկ, ոչ երկու, այլ երեք անգամ: Դրան տխուր Է նայել: Դա ինձ բավականություն չի պատճառում»,- ասել Է Միլլերը:
«Դա ծիծաղելի չԷ, այլ չափանզանց լուրջ Է»,- հավելել Է նա:
«Նրանք բացահայտորեն ծիծաղում են մեզ վրա, նախագահ Բայդենի վրա: Դա նվաստացուցչ Է»,- ընդգծել Է Թրամփի նախկին ավագ խորհրդականը: Նրա կարծիքով՝ մյուս երկրներն «զգում են ամերիկյան ղեկավարության թուլությունը: «Մենք ավելի ու ավելի քիչ ենք անվտանգության մեջ»,- կարծում Է Միլլերը:
Նա տեղի ուենցողը համարել Է «ճգնաժամ ազգային ավտանգության ոլորտում»: Անցյալ շաբաթ ավելի վաղ 78-ամյա Բայդենը գայթել Է և ընկել ծնկի վրա, երբ փորձել Է արագորեն բարձրանալ նախագահական ինքնաթիռի սանդուղքով Ջորջիայի նահանգ մեկնելուց առաջ: Նա բավականին արագ կանգնել Է և բարձրացել սանդուղքով: Ինչպես ավելի ուշ հայտնել Է Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Քեթ Բեդինգֆիլդը, ԱՄՆ-ի նախագահին բժշկական օգնություն չի պահանջվել: