«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ով է իրականում տապալում Բատկային. Աշոտ Ներսիսյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

15/08/2020

Աշխարհի ուշադրությունը բևեռված է Բելոռուսում տեղի ունեցող իրադարձությւոնների վրա: Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երեկ - մյուս օրն ինքն իրեն և հակադիր տերություններին անսասան էր թվում, ով կորոնավարակի դեմ պայքարում ընտրեց սեփական ուղին, որի մասին չի կարելի պնդել, որ հիմնովին սխալ էր, արդեն սասանվում է: Բազմիցս նա կարողացել էր վերարտադրել իր իշխանությունը, բայց այս անգամ դժվար է պնդել, որ դա իրեն կհաջողվի: Քաղաքագետներն արդեն սկսել են իրենց, ինչպես միշտ, քաղաքական ապագան կանխատեսելու գրեթե երբեք քննություն չբռնած տեսությունների մատուցումը: Մի բանում են նրանցից ոմանք ճիշտ՝ Բատկան այս անգամ կարող է պարտվել: Բայց դա հասկանալու համար պետք չէ ունենալ քաղաքագետի որակավորում: Այսօր վերջիններս էլ անկեղծ չեն: Անկեղծ քաղաքագետը նա է, որ չի գրում պատվերով կամ այս կամ այն քաղաքական ուժի հետևորդ լինելով պայմանավորված: Անկեղծ քաղաքագետը գիտնականն է, որը քաղաքական իրադարձությունները վերլուծում է անկողմնակալ և անշահախնդիր: Աստված թող մեզ հեռու պահի նման քաղաքագետներից: Բելառուսում տեղի ունեցող ներքաղաքական իրադաձությունների առնչությամբ արևմտամետները դրվատում են ընդդիմադիրներին, որոնք վերջին ժամանակներս անսպասելի են ի հայտ գալիս, չունենալով քաղաքական անցյալ(այս իրավիճակում՝ Տիխանովսկայան), քանի որ Լուկաշենկոյի վարչակարգն համարում են բռնապետական: Դժավար է մեր ժամանակներում զատորոշել բռնապետությունների և ժողովրդավարական պետությունների սահմանը: Միայն մի բան ավելացնենք, որ ցանկացած բռնապետություն իր մեջ պարունակում է ժողովրդավարական տարրեր և հակառակը: Ընտրությունից ընտրություն երկու տիպի վարչակարգերում էլ ցույցերը և այլ ելույթները ցրում են մահակներով, արցունքաբեր գազով, նույնիսկ հրազենով՝ մեջ բերելով հիմնական օրենքի այս կամ այն կետը: Բայց այս հարցում խորանալը թողնենք մոտ ապագային: Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված պարզապես ցանկանում ենք մատնանշել հետևյալը: Վաղուց անցել են սառը պատերազմի ժամանակները և այժմ կարծես թե ոչ թե պետություններում, ինչպես սովետա-ամերիկյան սառը պատերազմի ժամանակներում էր, իշխանություններ կամ համակարգեր են փոխում գերտերությունների վարչակարգերը, այլ՝ փողերը: Եթե նախկինում այդ փողերը դնում էին պետութունները՝ հանուն իրենց գաղափարախոսությունների և դրանց ճշտության քարոզին կարող էր հետևել հեղաշրջումը ապստամբություն սարքելով և զորք մտցնելով (հարկավ, ԱՄՆ պարագայում, օրինակ, չի կարելի պնդել, թե նրա ղեկավարները կապված չէին ֆինանսական կլանների հետ, մի բան, որը չես պնդի ԽՍՀՄ հետ կապված), այժմ այլ է իրավիճակը: Այժմ իշխանփոխություններն իրականացնում են միլիարդատերերը, որոնք նույնիսկ հաշվի չեն առնում գերտերություններին, որոնք իրենց հիմնադրամների կամ այլ հասարակական կազմակերպությունների միջոցներով ակնթարթորեն այնպես են լիդերներ ստեղծում, որ դրանցից նույնիսկ Թրամպը, Պոըտինը կամ Մակրոնը կարող են տեղյակ չլինել: Որպես ապացույց ասվածի ճշմարտության՝ կարող են ծառայել Թրամփ – ԱՀԿ հակասությունները, միլիարդատերերի(օրինակ՝ Սորոսի բացասական անդրադարձները Թրամփի գործունեության նկատմամբ և այլն): Կարող է շատ հավակնոտ հնչել, բայց կարծում ենք՝ անցել են ԱՄՆ կամ Ռուսատանի քաղաքական հակասություններով աշխարհաքաղաքական գործընթացները պայմանավորելու ժամանակները: Եթե նախկինում կար գաղափարախոսություն և փող, այժմ կա փող՝ հանուն իշխանափոխության, իսկ գաղփարախոսությունը հստակորեն չկա: Այնպես որ, Բատկան՝ որպես իրեն տապալող ուժերին հակազդեցություն չի էլ կարող ընտրել Պուտինին, ինպես կարծում են շատ քաղաքագետներ: Թե´ վերջինս, թե´ ԱՄՆ–ը և այլն այժմ գնում են այն իրադարձությունների հետևից, որոնք գլխավորապես փողի արդյունք են: Նրանք միայն երևույթները փրկելու շանսեր պետք է որոնեն, որոնցում դժվար է ասել, թե կհաջողեն: Ռուսատանըշ եթե Ուկրաինայի պարագայում ուներ տարածքային շահագրգռվածություններ, այս պարագայում դրանք չունի: Ինչ վերաբերում է նրան, որ Բատկայի հեռացումը կարող է բերել իշխանության ուժերի, որնք կհակադրվեն Ռուսատանին, ապա դա չի նշանակում, որ Բատկան Ռուսաստանի համար հեշտ կոտրվող ընկույզ էր: Բացի այդ, դժվար է, ի վերջո, ճշգրտորեն կերտել Պուտինի քաղաքական ամբողջական դիմանկարը՝ վելիկոռուսական շահերի և փողերի հանդեպ ունեցած նախասիրությունների առումներով, այն փողերի, որոնք Ռուսաստան են մտնում նույն ճանպարհներով: Պատհական չէ, որ այսօր ավելի շատ առկա է զգուշությունը Չինաստանից, քան թե Ռուսատանից: Կարծում ենք, որ սրա պատճառն էլ կարելի է հասկանալ: Բատկայի ճակատագիրը այլևս չի որոշում ո´չ Ռուսատանը, ո´չ Արևմուտքը և իրեն ինքը պետք է փրկի հայտնի մեթոդներով, որն արդեն կարծես թե դժվար է, կամ կտապալվի նրանց կողմից, որոնց անգամ չի էլ կասկածել: Իսկ այդ ամենին կհետևեն քաոսն ու անարխիան: Եթե շատ ուժերի համար Բատկան սատանա է, դա ամենևին չի նշանակում, որ նրան փոխարինողը կարող է սուրբ լինել: Կարծում ենք, որ սա է անողոք ճշմարտությունը: