Հայաստանի հավաքականը ժամանեց Շտուտգարտ
03/09/2021
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին չարտերային թռիչքով ժամանեց գերմանական Շտուտգարտ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5–րդ տուրի հանդիպումը Գերմանիայի հավաքականի դեմ։