«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Բոլթոնը հայտնել է, թե չի վախենում բանտարկվելուց հուշագրությունում գաղտնի տեղեկությունների հրապարակայնացման պատճառով

25/06/2020

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը չի կարծում, որ իրեն բանտարկություն է սպառնում իր հուշագրությունում որեւիցե գաղտնի տեղեկություն հրապարակայնացնելու պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չեմ կարծում, թե դրա համար պատճառներ կան,- CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Բոլթոնը՝ պատասխանելով այն հարցին՝ պատրա՞ստ է արդյոք բանտ գնալ գաղտնի տեղեկությունների հրապարակայնացման համար: - Եվ հեց դա եմ մտադիր ապացուցել»:

«[Սպիտակ տան] Ազգային անվտանգության խորհրդի պատասխանատու աշխատակիցները 4 ամիս շարունակ ուսումնասիրել են հուշագրության ձեռագիրը եւ դրա մեջ գաղտնի տեղեկություններ չեն գտել,- հավելել է Բոլթոնը: - Ես ամենասկզբից իսկ գիտակցում էի, որ գրքում դատողություններ կլինեն, որոնք վեճեր են հարուցելու, բայց միայն այդ ճանապարհն է դեպի ճշմարտություն տանում»:

Աղբյուր` News.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am