«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արդյոք կինը կարո՞ղ է ճիշտ որոշում կայացնել. Աննա Հակոբյան

14/08/2020

Կինը չբացահայտված էակ է։ Միանգամից մեծ կարծիք եմ ասում։

Լավ, քանի չեմ կռվել իմ կին կերպարի հետ և հակադրվել կին մտածելակերպիս, եկեք չխոսենք կնոջ մեծությունից և սկսենք խոսել իգական սեռի մասին։

Կնոջ ներքինում մի աշխարհ կա, սակայն այդ աշխարհը լցված է տարբեր հոգսերով, որոնք փնտրում են ճիշտ որոշումներ։ Այդ խնդիրների մեծամասնությունը կնոջ վզին է, և նա փորձում է ճիշտ որոշել մի բան՝ հաշվի չառնելով ուզում է թե ոչ։ Այդ որոշումները մի՞շտ են ճիշտ լինում և արդյոք ճիշտ լինելիու դեպքում՝ այն ընդունվո՞ւմ է հասարակության և մանավանդ իր ընտանիքի, իր կողակցի կողմից, և ընդանրապես, ո՞ւմ կողմից է այն ճիշտ ընկալվում և խրախուսվում։ Մի պարզ պա-տաս-խան՝ ոչ մեկի, եթե պայքարը մինչև վերջ չի շնչում։

Կյանքն իր մեջ երեք փուլ է ներառում՝ արևը կարմիր թշեր ունի (մանկություն), արևը դեղին է (երիտասարդություն), արևը ամենամեծ լուսատու աստղն է, որը մարվում է կարծես կամ էլ արդեն աչքերը լավ չեն տեսնում (ծերություն)։

「 Փոքրիկը մայրիկի հետ խանութ է գնում և ստիպված, խաղալիք շիկահեր տիկնիկի փոխարեն, գնում է 48 էջանոց տետր, որ գծեր անելը սովորի, տողից դուրս չգա «Ա» տառը գրելիս և այդպես «մանր-մունր» խնդիրներ։

Երիտասարդ գեղեցկուհին ցանկանում էր պարի գնալ. ուզում էր գեղեցիկ կազմվածք ապահովել, բայց նրա մազերը բարձր կապում էին գլխին, որպեսզի դաշնամուրի դասերին դաշնամուր նվագելիս չխանգարի. չէ՞ որ հիմա սոլֆեջոյի ուսուցիչները քիչ են (կսովորի, կավարտի...)։ Վերջում նա որոշեց աստղագետ դառնալ, բայց ֆիզիկայի դասատուի հաստիքը թափուր կլիներ մոտովրապես 6 տարի հետո (կսովորի, կընդունվի, կավարտի, կգա, կաշխատի... ի՞նչ վատ է)։

Պառավը թոռնիկին համոզում էր, որ քրոջը թույլ տա զգեստներն այնպես գնել, ինչպես ցանկանում է (200 դրամ կտա), բայց տղան պնդեց, որ գնվածները պիտի իր հավանածով լինեն։ Պառավին ո՞վ կլսի՝ «պառավը ասի, պառավը լսի»։

Այստեղ ծեր տատիկը հասկացավ, որ ինչպես մանկուց իր որոշումը մերժվելով՝ 53 համարի ավտոբուսն իրեն հասցրել է երիտասարդություն, հետո էլ 77 համարով հասել 77 տարեկան, 78-ին է սպասում, այնպես էլ թոռնՈւՀՈւ որոշումն է այդ աստիճաններով գլորվում, և զարմանալին այն է, որ դեպի վերև է գլորվում։

Ինչքան էլ ուրիշ մտածելակերպ սոսնձեն ուրիշ մտքի մեջ, մի օր այդ միտքը կխոսի իր սոսնձի ամրության մասին։

Անշուշտ, կինը կարող է ճիշտ որոշում կայացնել՝ առանց երկմտելու այն ճիշտ է թե սխալ։

(Ժպտացեք)