«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շվեյցարիան հավանություն է տվել 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստմանը

13/12/2021

Շվեյցարիան հաստատել է 5-ից 11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 12-ին, հայտնել է երկրի կառավարությունը։ Երեխաները կպատվաստվեն Pfizer’s Cominarty-ով։
«COVID-19-ի դեմ պատվաստանյութը երեխաների համար տրվելու է երկու չափաբաժնով՝ երեք շաբաթ տարբերությամբ՝ հիմնական պատվաստումների համար: Դոզան ավելի ցածր է, քան 12 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների համար. 30 միկրոգրամի փոխարեն մեկ դոզան պարունակում է 10 միկրոգրամ mRNA (0,2 մլ)՝ համապատասխան նոսրացումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, 5-11 տարիքային խմբի պատվաստանյութն ավելի քիչ է խտացված: