«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաջիևը պնդում է, որ 1991-ից մինչ օրս ԼՂ-ի ականապատված տարածքներում սպանվել է 3413 ադրբեջանցի

27/10/2023

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը  X հարթակում տարածել է ադրբեջանական հերթական անհիմն պնդումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների վերաբերյալ։

Նա հարթակում է տեղադրել լուսանկար-ինֆոգրաֆիկա, որտեղ  ներկայացված են «ադրբեջանական վիճակագրական տվյալներ»:

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի հրապարակման՝ ականների հետևանքով 2020թ-ից ի վեր  «‎տուժել է 334 մարդ, որից  65-ը մահացել է, իսկ մնացածը՝ վիրավորվել»։

Նույն հրապարակման մեջ, ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ ականների հետևանքով 1991-ից  մինչ օրս մահացել է 3413 մարդ։

https://www.ermenihaber.am/