Մեկնարկեց հիշատակի երթը դեպի Եռաբլուր պանթեոն. Ուղիղ
18/12/2020
Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց հիշատակի երթը դեպի Եռաբլուր պանթեոն։ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած երթի մասնակիցները ջահերով շարժվեցին դեպի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա մոմավառություն, ապա հերոսների շիրիմների խնկարկման երեկո ՝ ի հիշատակ հանուն Հայրենիքի նահատակվածների։
Հիշեցնենք,որ շարժման մասնակիցները վաղը՝ դեկտեմբերի 19-ին՝15.00-ին, Ազատության հրապարակում նախատեսում են կարճատև հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների՝ բոլոր հերոսների։