«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տեսիլքներն ու վկայությունները հայոց մեջ ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր հոգեւոր ճանապարհի ոսկիները որքանո՞վ ենք տվել ժողովրդին, եւ, ընդհանրապես, աշխատո՞ւմ ենք այդ ուղղությամբ: Իսկ մենք դրանք ունե....

«Մեր հոգեւոր ճանապարհի ոսկիները որքանո՞վ ենք տվել ժողովրդին, եւ, ընդհանրապես, աշխատո՞ւմ ենք այդ ուղղությամբ: Իսկ մենք դրանք ունենք, պարզապես շաղ են տրված հնագույն մատյաններում: Տվյալ դեպքում խոսքը մեր սրբերի, հոգեւոր հայրերի տեսիլքների ու մարգարեությունների մասին է: Մեր խնդիրն է հավաքել, մեկտեղել ու հասու անել մարդկանց։ Ի դեպ, ամեն ժողովուրդ է դա անում, որպեսզի նրա երթը պատմության մեջ ընկալելի լինեի նաեւ հոգեւոր լույսի ներքո: Մեզանում եւս վերջապես դա տեղի ունեցավ: 2009 թ. այդ կարեւոր ու սուրբ գործը ստանձնեց Աշոտ Հունանյանը։ Նա մտավ գրադարաններ, մատենադարան, հետազոտեց գիրք ու մատյան, դրանցից հանեց տեսիլքներն ու մարգարեությունները եւ հրապարակեց առանձին գրքով:

Ըստ Աշոտ Հունանյանի, հատկապես վերջին շրջանում երեւացող տեսիլքներում փաստվում է, որ առաջիկա տասնամյակներում մեծ վերելք է սպասվում մեր ժողովրդին: Եվ շարունակում է` «մարդիկ կան, ովքեր չեն հավատում, որ մենք մեր կորցրած հայրենիքը կվերադառնանք, իսկ ես վստահ եմ, որ այդպես է լինելու»:

…Եվ` Սուրբ Հոգին շարունակում է խոսել հայոց հետ: Եվ տեսիլքները ժամանակի միջով կամրջում են իրար ու հավաստում, որ մեր լավագույն ժամանակներն առջեւում են»:

Նյութը` Armenpress