«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան թանկանում է. մենք ոչ թե վնասում, այլ սնանկացնում ու շուկայից դուրս ենք մղում բիզնեսը. Սուրեն Պարսյան

03/02/2021

021 թ փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որի համաձայն՝ 400 և ավելի ԿՎՏ/Ժ և ավելի սպառում ունեցող բաժանորդները և բարձր լարման հոսանք օգտագործող բաժանորդները վճարելու են 3 դրամով ավելի թանկ էլեկտրաէներգիայի համար։ Մասնավորապես, ցերեկային սակագինն այժմ կազմում է 47.98 դրամ, նախկինում` 44.98, գիշերայինը` 37.98 դրամ, նախկինում գործող 34.98-ի դիմաց։

ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ ըստ էության՝ թանկացել է խոշոր սպառողների համար էլեկտարէներգիան, իսկ խոշոր սպառողն հիմնականում բիզնեսն է։

«Այսինքն, հիմա բիզնեսը ստիպված է լինելու ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի համար, ինչ արդյունքում բնականաբար թանկանալու են նաև ապրանքներն ու ծառայությունները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նման գործելաոճը որևէ տնտեսական ֆինանսական տրամաբանություն չունի, զուտ քաղաքական որոշում է կայացվել, որ բնակչության մեծ մասի վրա թանկացում չանեն, թանկացումը վերաբերելու է միայն բաժանորդների 10 տոկոսին»։

Նա ընդգծեց, որ մենք էներգատար ոլորտներ ունենք, որտեղ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է օգտագործվում, այդ ոլորտներում, բնականաբար, ապրանքների գներն ու ինքնարժեքը բարձրանալու է։

Պարսյանն ընդգծեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զուտ քաղաքական խնդիր է լուծել ու հանրային դժգոհությունից խուսափելու համար՝ բարձրացման բեռը դրել է բիզնեսի վրա, ոչ թե բոլոր բաժանորդների։ «Նման գործելաոճ էր որդեգրել նաև գազի դեպքում, երբ 2020 թ-ի հուլիսի 19-ից 6 տոկոսով բարձրացավ բնական գազի գինը՝ 10 հազար և ավելի խմ սպառում ունեցող բաժանորդների համար, դրանք ԱԳԼՃԿ-ներն են, ջերմոցներն են, վերամշակող արդյունաբերությունը և այլ։ Սա առանց այն էլ ճգնաժամային պայմաններում գործող բիզնեսի համար լրացուցիչ ծախսեր է ստեղծվում, իսկ այդ ծախսերը նրանք չեն կարող փոխհատուցել, քանի որ պահանջարկ չկա, իսկ թանկացող ապրանքի նկատմամբ առավել ևս պահանջարկ չկա։ Այս գործելաոճորվ մենք ոչ թե վնասում ենք, այլ սնանկացնում ու շուկայից դուրս ենք մղում բիզնեսը։ Մինչդեռ, ԵԱՏՄ անդամ երկրներում էլեկտարէներգիայի, բնական գազի սակագները մի քանի անգամ ավելի ցածր են, քան Հայաստանում։ Այսինքն, հայկական ապրանքները դուրս են մղվում հայկական շուկաներից, էլ չեմ ասում, որ նաև արտահանման շուկաներից»։