«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հանրապետությունում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք

06/12/2021

Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816, երկրորդ դեղաչափ` 516 989:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ առաջ դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանանց ցուցանիշը 45.2, տղամարդկանց՝ 54.8 տոկոս է: