«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում են սկսել Սումիի և Խարկովի մարզերում

27/03/2022

Ուկրաինայի Զինված ուժերը փոքր մարտավարական հակահարձակում են սկսել Սումիի և Խարկովի մարզերում և այն շարունակում են Կիևի և Խերսոնի շրջաններում, ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է Интерфакс-Украина-ն։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ գերիների նկատմամբ բռնությունները ռազմական հանցագործություններ են, որոնք, ըստ միջազգային իրավունքի, ենթակա չեն համաներման և չունեն վաղեմության ժամկետ։

Ըստ Արեստովիչի, ներկայումս հակառակորդը, ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, իր ուժերը տեղափոխել է Ուկրաինայի արևելք։

Արեստովիչը նաև ընդգծել է, որ առաջիկա երկու շաբաթները «տեղեկատվական առումով անհավասար են լինելու»։

«Կլինեն հաղորդագրություններ, որ մենք հաղթում ենք և հակագրոհում ենք, հակագրոհում ենք որոշակի ուղղություններով, ազատագրում ենք մեր հողը թշնամուց, և երկրորդ՝ տեղեկություններ կլինեն, որ ռազմաճակատի առանձին հատվածներում, մասնավորապես արևելքում, իրավիճակը հեռու է պարզից: Եվ սրան պետք է էմոցիոնալ և կազմակերպչական պատրաստ լինել»,- ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։