«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր զոհված ընկերների սխրանքները մեզ պարտավորեցնում են առավել, քան երբևէ հզորանալ. Արման Վարդանյան

28/01/2022

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

«Հզոր և մարտունակ բանակը մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Մենք բոլորս պետք է շարունակենք օգնել և աջակցել մեր բանակին։

Մեր զոհված ընկերների սխրանքները մեզ պարտավորեցնում են առավել, քան երբևէ հզորանալ և հոգ տանել Հայաստանի անվտանգության և մեր ժողովրդի բարօրության մասին։

Փառք ու պատիվ մեր հերոսներին։

Աստված պահապան, և կեցցե՛ Հայոց բանակը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդանյանը։