«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Էրդողան. «Նախիջևանը բռնազավթված է»

20/07/2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին։

«Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են ունենալու», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի և մինչև վերջ կաջակցի։

«Այս ընթացքում ես խոսում եմ պարոն Ալիևի հետ, և երեկ Ադրբեջանից մի պատվիրակություն էին ուղարկել։ Պատվիրակությունը և մեր պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են ունեցել։ Ես էլ իրենց հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչպես եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի և մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք, և շարունակելու ենք նրանց կողքին լինել», - հայտարարել է նա։

Աղբյուր՝ Ermenihaber.am