Դ’Ավերսան հեռացվել է իտալական «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
17/01/2022
Ռոբերտո Դ’Ավերսան հեռացվել է իտալական «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
46-ամյա մասնագետը «Սամպդորիան» գլխավորել է 2021 թվականի հուլիսին՝ փոխարինելով Կլաուդիո Ռանիերիին։ Դ’Ավերսայի պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2023 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում «Սամպդորիան» Դ’Ավերսայի գլխավորությամբ զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, թիմը 22 խաղում վաստակել է 20 միավոր։