«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար

10/10/2020

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Այս մասին  տեղեկացրին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունից։

«Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանա-թուրքական անկանխատեսելի համատեղ հարձակումը Արցախի և Հայաստանի վրա բուռն մագլցում արձանագրեց՝ գնդակոծելով շրջանի քաղաքները, ենթակառուցվածքները և եկեղեցիները։  Զոհերի և ավերածությունների թիվը աներևակայելի մակարդակի են հասնում՝ 1991-ից ի վեր, երբ Արցախը հռչակեց իր անկախությունը՝ հետեվելով իր ազատ ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական քվեարկության հանրաքվէին։

Իրավիճակի հրատապությունը մարդկային հասկացողությունից վեր է, ինչը գուժում է վերահաս մարդկային մի ծանրակշիռ աղետ։

Վերը նշվածի և Հայաստանի ու Արցախի գոյատևման պայքարի գիտակցումով՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1.000.000) է հատկացրել Արցախի, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի ՀԱՅԱՍՏԱՆ Համահայկական Հիմնադրամի միջոցով:

Ավետարանչականը կը շարունակի իր հանգանակությունները՝ ապահովելու իր հսկայածավալ գործողությունների պարտավորությունները՝ ի նպաստ իր ծրագրերին ու ծառայություններին Հայաստանում և Արցախում՝ 1988-ի երկրաշարժից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։