«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետական աջակցություն՝ Արցախում գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար

21/01/2021

Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության փոխանցմամբ՝ 2021թ. հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։

«Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից։