«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կալիֆորնիայում սահմանափակ թվով այցելուների համար կբացվեն Disney-ի զբոսայգիները

17/03/2021

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ապրիլի 30-ին սահմանափակ թվով հյուրերի համար կբացվեն Disney-ի թեմատիկ երկու զբոսայգիները, որոնք արդեն մեկ տարի է փակ են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես», այս մասին հայտնում է Reuters-ը:

Disney-ին գործադիր տնօրեն Բոբ Չափեքը հայտնել է, որ նախնական հնարավոր կլինի ապահովել այցելուների միայն 15 տոկոսի մուտքը զբոսայգի: Ընդ որում, անհրաժեշտ է նախապես ամրագրել տոմսերը:

Այցելուները պետք է պարտադիր կերպով կրեն դիմակներ ու պահպանեն սոցիալական հեռավորություն, հետևեն մյուս անվտանգային միջոցառումներին: