«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ձու ուտելն ու նամակ ուղարկելը թանկ հաճույք է. Հայաստանում կյանքը դժվարանում է

13/04/2021

Սպառողական գները Հայաստանում 2021 թ-ի մարտին նախորդ տարվա համեմատ բարձրացել են 5.8 տոկոսով:

Ընդ որում, ամենաշատը, պաշտոնական վիճակագրության համաձայն, թանկացել է ձուն՝ 78.2 տոկոսով: Ձվին հաջորդում են ձեթն ու այլ սննդային յուղերը՝ 53.4 տոոսով, և շաքարավազը՝ 40 տոկոսով: Հացն ու մակարոնեղենը թանկացել են 8.5- 9.5 տոկոսով, միսը՝ 3.4 տոկոսով:

Ամենաշատը՝ 13 տոկոսով, թանկացել է խոզի սառեցված միսը, որը Հայաստան հիմնականում ներկրվում է: Իսկ տեղում արտադրվող տավարի միսը հակառակը՝ էժանացել է 2.6 տոկոսով: Թանկացել է նաև գառան ու ոչխարի միսը՝ 4.2-ով և թռչնամիսը՝ 11 տոկոսով:

Վառելիքի շուկայում բենզինը թանկացել է 4.9 տոկոսով, դիզվառելիքը՝ նույն չափով էժանացել։ Հեղուկ գազը նույնպես անցյալ տարվա համեմատ էժանացել է: 7.4 տոկոսով:

Հագուստն ու կոշկեղենը, պաշտոնական վիճակագրության համաձայն, թանկացել են 2 տոկոսով, ընդ որում` ամենից շատ թանկացել է մանկական կոշիկը՝ 4.3 տոկոսով, իսկ կանացի կոշիկները նույնիսկ էժանացել են, բայց ընդամենը 0.1 տոկոսով:

Սարքավորումները թանկացել են 1.2 տոկոսով, կոմունալ ծառայությունների գները (ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիք)` 0,7 տոկոսով:

Բժշկական ծառայությունները թանկացել են շուրջ 3 տոկոսով, տրանսպորտային ծախսերը՝ 1.2:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: