«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպայում արեւային էներգիայի արտադրությունը վերականգնելու համար․ Կադրի Սիմսոն

31/03/2022

ԵՄ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպայում արեւային էներգիայի արտադրությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։ Նա նշել է, որ դաշինքը ծրագրեր է մշակում՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Հանձնաժողովը մանրամասն ծրագիր է մշակում, թե ինչպես ԵՄ 27 երկրները կարող են հասնել այս նպատակին, այդ թվում՝ արագացնելով անցումը դեպի վերականգնվող էներգիա: 

«Մենք պետք է ետ բերենք արտադրությունը Եվրոպայում, եւ հանձնաժողովը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ դա կներառի նախագծերի ֆինանսավորում։

2013-2018թթ․ ԵՄ-ն Չինաստանից արեւային պանելների վրա հակադեմփինգային եւ հակասուբսիդավորման հսկողություն է սահմանել։

Հանձնաժողովը նշել է, որ մինչեւ 2030թ․ 170 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազը կարող է փոխարինվել 480 գիգավատ (ԳՎտ) քամու եւ 420 ԳՎտ արեւային էներգիայով։

SolarPower Europe արդյունաբերական խումբը հայտարարել է, որ ճիշտ քաղաքական աջակցության դեպքում ԵՄ-ն մինչեւ 2030թ․ կարող է գերազանցել 1000 ԳՎտ-ը` այսօրվա 165 ԳՎտ-ից, բայց նախ պետք է հաղթահարի կարճաժամկետ խոչընդոտները:

«Մենք ունենք տեղադրողների պակաս, թույլտվության խնդիրներ, սարքավորումների խնդիրներ»,- ասել է խմբի նախագահ Արիստոտելիս Չանտավասը: Նա կոչ է արել ԵՄ-ին պարտավորություն ստանձնել մինչեւ 2030թ․ արտադրել իր էներգիայի 45 տոկոսը։