«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շտուտգարտում

04/09/2021

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շտուտգարտում՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ։
«Առաջին մարզումն անցկացրեցինք Շտուտգարտում։ Լավ տրամադրությամբ շարժվում ենք առաջ»,- հայտնում է ՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջում և գրառմանը կից  կից ներկայացրել մարզման լուսանկարներ։
ՀՖՖ-ն նաև հայտնում է, որ Գերմանիայի հավաքականի դեմ խաղադաշտ դուրս գալու դեպքում Հենրիխ Մխիթարյանը կանցկացնի իր հոբելյանական` 90 -րդ, իսկ Տիգրան Բարսեղյանը` 40-րդ հանդիպումը։
Մխիթարյանը հավաքականում խփել է  30, իսկ Բարսեղյանը` 8 գնդակ։
 2 ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեջ երկու լավագույն ռմբարկուներն են։