«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը Վրաստանի տարածքով Թուրքիայի եւ Հարավային Կովկասի միջեւ խոշոր ավտոմոբիլային հաղորդակցություն է բացել

30/12/2021

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի տարածքով Թուրքիայի եւ Հարավային Կովկասի միջեւ տրանսպորտային հաղորդակցություն է բացել՝ ընդգծելով, որ այս ավտոմոբիլային թունելն ավելի կկապի երկրներն ու նրանց տնտեսությունները տարածաշրջանում, գրել է Hurriet-ը։

«Այս ավտոմոբիլային թունելը կնպաստի Էրզրումի եւ Արդվինի զարգացմանը՝ որպես զբոսաշրջային երկու կարեւոր ուղղությունների։ Դա նաեւ կհեշտացնի այս երկու քաղաքներով տարանցիկ երթեւեկությունը դեպի Կովկաս», - ասել է Էրդողանը ավտոմոբիլային թունելի բացման կապակցությամբ տեսաուղերձում։

2.246 կմ երկարությամբ Պիրինկայալար թունելը ձգվում է Էրզրումի Ուզունդերե գավառից մինչեւ Վրաստան՝ սահմանամերձ Արդվին քաղաքով։ Ակնկալվում է, որ ներդրումը կբարձրացնի տարածաշրջանի երկրների միջեւ առեւտրատնտեսական ակտիվությունը եւ զբոսաշրջիկներ կներգրավի ։

Էրդողանի խոսքով՝ ավտոմոբիլային թունելը կփոխարինի հին ու շատ վտանգավոր լեռնանցքին՝ հավելելով, որ ճանապարհային թունելի շնորհիվ տնտեսությունը մոտ 18 մլն թուրքական լիրա կխնայի։