«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արժե՞ փոխել ՀՀ-ի խորհրդանիշները

06/02/2024

ՀՀ-ի խորհրդանիշների փոփոխությունը բնականոն գործընթաց է, որը տեղի է ունեցել ինչպես Առաջին Հանրապետության տարիներին, այնպես էլ դրանից հետո մինչև Հայաստանի երրորդ Հանրապետություն։ Սակայն առկա քաղաքական և հասարակական իրադրության պայմաններում, իհարկե, խիստ անհրաժեշտություն չկար դրանց անդրադառնալու, հատկապես երբ այն ներքաղաքական իրադրությունը սրելու միտում կարող է առաջացնել։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ-ի խորհրդանիշների և Սահմանադրության փոփոխության հիմնահարցերը։