«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ նիստը չկայացավ, ՔՊ-ն ներկա չէր

22/07/2022

Այսօր՝ հուլիսի 22-ին, Ազգային ժողովը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ խորհրդի արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է։  Սակայն քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց երկու ժամով: Այս մասին հայտնում է 24News-ի լրագրողն Ազգային Ժողովից։

Նշենք, որ հուլիսի 14-ին «Քաղաքացիական պայմանանգիր» խմբակցությունը խորհրդի նիստ էր գումարել անհարգելի բացակայությունների հիմքով ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը, հայտնել էին, որ հրաժարվում են մասնակցել խորհրդի նիստին:

Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ
որոշում է կայացվել այս փուլում ՍԴ դիմելու գործընթաց չսկսել: