«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի ՀՕՊ-ի ինտեգրված համակարգը պատրաստականության ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում․ Իրանցի գեներալ

04/09/2022

«Խաթամ ալ Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Հադեր Ռահիմզադեն ասել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության միասնական ցանցը գտնվում է պատրաստականության ամենաբարձր մակարդակի վրա, գրում է Mehr-ը։

Շաբաթ օրը ՀՕՊ հիմնադրման տարեդարձի կապակցությամբ ելույթ ունենալով «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ բազայի անձնակազմի եւ հրամանատարների առջեւ՝ բրիգադային գեներալ Հադեր Ռահիմզադեն ասել է, որ ՀՕՊ-ի ազգային օրը հնարավորություն է գնահատելու ՀՕՊ հրամանատարների խիզախությունը եւ ինքնազոհությունը՝ որոնք հսկա քայլեր են կատարել Իրանական տարածքում խաղաղության եւ օդային անվտանգության տարածման համար։

Այսօր երկրի հակաօդային պաշտպանության ոլորտը զգալի առաջընթաց է գրանցել ռազմավարական, տեխնիկական եւ տեխնոլոգիական ոլորտներում, այս պաշտպանական հզորության արդյունքը երկրի ժողովրդի անվտանգության ապահովումն է, ասել է բրիգադային գեներալ Ռահիմզադեն։

ՀՕՊ զորավարժությունների մեկնարկը երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցը բերել է պատրաստվածության եւ մարտական հզորության ամենաբարձր մակարդակի, շարունակել է նա։

«Հաշվի առնելով հակաօդային պաշտպանության ուժերի ջանքերը՝ երկրի օդային տարածքն այսօր համարվում է ամենաանվտանգը լիցենզավորված թռիչքների համար եւ ամենավտանգավորը հնարավոր ագրեսորների համար, որոնք մտադիր են սպառնալ երկրի օդային եւ երկնային անվտանգությանը»,- հավելել է բրիգադային գեներալ Ռահիմզադեն: