Ֆինլանդիան և Նորվեգիան գաղտնի փորձել են կանխել Ռուսաստանի հետ ռազմական բախումը Բալթիկ ծովում. WSJ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ոչ հրապարակային դիվանագիտական ջանքեր են գործադրել՝ Բալթիկ ծովում Ռուսաստանի հետ ռազմական բախումը կանխելու համար:
Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հյուսիսեվրոպական երկու երկրի ղեկավարները քննարկել են ոչ միայն Ուկրաինայում պատերազմի դադարեցումը։ Նրանք նաև ձգտել են Ռուսաստանի ղեկավարությանը համոզել, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ արգելափակել ռուսական նավթի մատակարարումների համար կարևորագույն ծովային երթուղին։
Այս ուղերձը փոխանցելու համար Ստուբը և Ստյորեն, ինչպես պնդում է WSJ-ը, դիմել են Կրեմլի հետ ուղիղ կապի ուղի ունեցող ռուս միլիարդատիրոջ։ Նա խորհրդակցություններ է անցկացրել Նորվեգիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ապա վերադարձել Մոսկվա և համապատասխան ուղերձը փոխանցել Պուտինին։ Թերթը չի բացահայտում գործարարի անունը։
https://www.wsj.com/world/europe/inside-the-scramble-to-avert-conflict-with-russia-in-the-baltic-4ec51b82