«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

27/11/2026

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կայուն ենթակառուցվածքների խմբի Եվրասիայի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորած պատվիրակությանը։

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Բանկի շարունակական աջակցությունը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը, սահմանային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը, ջրամբարաշինությանը, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագիրը։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 

https://minfin.am/hy/page/haytararutyunner_ashxatatexeri/