«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ռազմագիտական համաժողով

03/09/2022

ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ռազմագիտական համաժողով՝ «Ռազմական ոլորտում տեղեկատվական անվտանգության ապահովումը» թեմայով։

Այս մասին հայտնում է  ՀԱՊԿ-ի տելեգրամյան ալիքը, գրում է Փաստինֆոն։

Համաժողովին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ հիմնական կրթական և մեթոդական կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետներ, ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներ։

Համաժողովի արդյունքների համաձայն՝ դրա մասնակիցները նշել են ռազմական ոլորտում տեղեկատվական անվտանգության բարձր արդիականությունը և առաջարկներ են մշակել այս ոլորտում համագործակցությունը բարելավելու համար։