«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ կեղծիք է, ես նման բան չեմ ասել. Գևորգ Պապոյան

31/03/2021

Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքերն այն մասին, որ ակադեմիական քաղաք պետք է կառուցել, իսկ որոշ համալսարանների շենքեր կարելի է վաճառել, փոխարենը հյուրանոց բացել, ինչն իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Պապոյանը ասաց, որ իրեն վերագրվող հայտարարությունները մանիպուլյացիա են և ապատեղեկատվություն։

«Մեծ մանիպուլյացիա է, մեծ կեղծիք է, ես նման բան չեմ ասել, որ բուհերը վերածենք հյուրանոցների։ Նախ ես նման բան չեմ ասել, երկրորդը մենք պետք է հարգենք մեր ընթերցողներին և չխաբենք նրան կեղծիքներով։ Ես ասել եմ, որ պետք է կրթության որակի բարձրացում, կրթության որակի բարելավում, այնպիսի կրթական միջավայրի ստեղծում, որտեղ սովորողները, ուսանողները կուզեն սովորել, իսկ դրա համար անհրաժեշտ պայմաններից մեկն այդպիսի միջավայրի ստեղծումն է, որը կարող է լինել օրինակ ակադեմիական քաղաքը։ Ակադեմիական քաղաքներում լսարանները հարմարեցված են ժամանակակից կրթական համակարգին, դասախոսներն ունեն իրենց առանձին լսարանները, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լսարաններ կան, մարզասրահներ, լողավազաններ, այգիներ, ժամանակակից գրադարաններ։ Այսինքն միջավայրն այնպիսինն է, որ դու ուզես չուզես, ուսանողը սովորում է, ոչ թե տրամադրվում է չսովորելուն»,-ասաց Պապոյանը։