«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհը պետք է Ռուսաստանին ցույց տա իր տեղը. Զելենսկի

12/06/2022

Աշխարհն այսօր Ռուսաստանին պետք է վերադարձնի իր սահմաններից ներս, այլ ոչ թե փոխըմբռնում փնտրի նրա հետ, քանի որ միայն բառերով ոչ ոք չի կարող զսպել Ռուսաստանի ղեկավարությանը: Այս մասին ասիական ՛՛Շանգրի Լա երկխոսություն՛՛ գագաթնաժողովի ժամանակ առցանց ելույթի ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ, որ այսօր աշխարհը պետք է Ռուսաստանի Դաշնությանը, նրա ղեկավարությանը ցույց տա իրենց տեղը։ Իսկ նրանց տեղը իրենց տարածքում է»:

Ըստ Զելենսկիի՝ Մոսկվայի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները պետք էր սահմանել շատ ավելի վաղ՝ մինչև լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակ պետք է օրինակ դառնա ամբողջ աշխարհի համար, որպեսզի պատերազմներ այլևս թույլ չտալու համար սահմանվեն կանխարգելիչ պատժամիջոցներ: