«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով

05/09/2022

Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 7-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 8-ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: