«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եղցահողից և Լիսագորից խաղաղապահների ուղեկցությամբ բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ և վերադարձել. անդրադարձ

26/06/2023

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին  տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:

«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝  կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու նպատակով: Անընդհատ առաջացող  խնդիրները ինչ-որ ձևով փորձում ենք  հարթել,  քանի որ Շուշիի շրջանի մեր չորս գյուղերը կրկնակի շրջափակման մեջ են»,-նշել է Ա. Հակոբյանը:

Համայնքապետի իրազեկմամբ՝ գյուղացիները ժամանակին  բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել, և այս օրերին  ստացված բերքը հավաքում են, ինչը որոշ չափով լրացնում է  պարենամթերքի պակասը: