«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դավիթ Բաբայանը ցավակցություն է հայտնել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

31/03/2021

«Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացա Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի վաղաժամ մահվան մասին։

 

Կյանքից հեռացել է մի անհատականություն, որը 22 տարի շարունակ արժանապատվորեն ներկայացրել է Արցախը և ջանք ու եռանդ չի խնայել աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով ամրապնդելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։

 

Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։

Կարո Քեբաբջյանը մեր հիշողության մեջ կմնա որպես իմաստուն դիվանագետ, եռանդուն, նախաձեռնող ու վեհանձն անհատ, ով իր կյանքն անմնացորդ նվիրել է հայրենիքին ու հարազատ ժողովրդին։

 

Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ պարոն Քեբաբջյանի հարազատներին և մերձավորներին։ Թող Աստված լուսավորի նրա հոգին, իսկ ձեզ ուժ ու կորով պարգևի՝ կորստյան ցավը մեղմելու համար»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան