«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԲԸՏՄ-ն արձանագրել է օդի աղտոտման դեպքեր Երեւանում եւ հարակից մարզերում

12/07/2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում  իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառում։

Տեսչական մարմնից  հայտնում են, որ վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։ 

Իրականացվել են բացատրական աշխատանքներ։

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։