«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախյան պատերազմում ունեցել ենք ծանրագույն օրեր, բայց կարողացել ենք հաղթահարել և հասնել 1994-ի մայիսյան զինադադարին. Հովհաննիսյան

12/10/2020

«1991-1994 թվականների Արցախյան պատերազմում, որ տևեց մոտավորապես 1000 օր, հայկական կողմն ունեցել է ծանր, ծանրագույն, անգամ անհուսալի թվացող ժամանակահատվածներ: Ավելին՝ մենք ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում կարողացել ենք հաղթահարել և հասնել 1994-ի մայիսյան զինադադարին, որը հայկական դիվանագիտությանը տվել է ամուր դիրք բանակցային գործընթացում»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ: