«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը ամեն անգամ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր ցանկացած նոր պայմանագրի դեպքում․ Փաշինյան

23/02/2024

Ադրբեջանը ամեն անգամ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր ցանկացած նոր պայմանագրի դեպքում, բայց չի ասում իր միլիարդավոր դոլարների զենքի գնումների մասին, սա կարևոր փաստ է։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ ձեռք բերած զենքի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրական հայտարարությունների մասին։

«Ինչո՞ւ է Ադրբեջանը մտահոգված Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներով այն դեպքում, երբ նա օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքները, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք վերջնականապես սահմանազատել մեր սահմանները և հայելային տարբերակով դուրս բերել զորքերը։ Մենք փոխադարձաբար հետ կքաշեինք մեր զորքերը սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,-ասել է նա։

Փաշինյանը միևնույն ժամանակ հերքել է Բաքվի մեղադրանքները, թե «Փարիզը կրակի վրա յուղ է լցնում» սպառազինություն մատակարարելով։