«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը հավանություն է տվել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագրին

05/08/2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության և այդ հանրապետության քաղաքացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին համաձայնագրի նախագծին: Այդ մասին ասված է պետության ղեկավարի՝ չորեքշաբթի օրը հրապարակված իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում տեղադրված կարգադրության մեջ:

Համաձայն պայմանագրի առաջին հոդվածի՝ «մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիություն՝ առանց արդեն ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու»: Բացի դրանից՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք զինվորական ծառայություն են անցնում այնտեղ, որտեղ մշտապես բնակվում են զորակոչի ժամանակ, իսկ նրանք, ովքեր նախկինում ավարտել են զինվորական ծառայությունը, ազատվում են զորակոչից:

Նշվում է նաև, որ երկու կողմերի քաղաքացի հանդիսացող անձինք օգտվում են սոցիալական ապահովության, կրթության, բժշկական օգնության իրավունքներից՝ այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում նրանք մշտապես բնակվում են: Միևնույն ժամանակ, ցանկացած կողմ իրավունք ունի նման անձանց տրամադրել իրավունքներ և նպաստներ, նույնիսկ եթե նրանք ապրում են մյուս կողմի տարածքում:

Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից: Այն ուժի մեջ է հինգ տարի և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից մեկը պաշտոնական ալիքների միջոցով մյուսին չի տեղեկացնում այդ հաջորդ հնգամյա ժամկետի ավարտից վեց ամիս առաջ:

«Համաձայնագրի դադարեցումը ինքնաբերաբար չի հանգեցնում կողմերից մեկի քաղաքացիության դադարեցմանը: Երկու կողմերի քաղաքացիություն ունեցող անձանց հետագա մնալը կարգավորվում է գործող միջազգային պայմանագրերով և կողմերի օրենսդրությամբ»,- ամփոփված է փաստաթղթի մեջ: