«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու-դպրոց

07/09/2022

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate - IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme - DP) թեկնածու-դպրոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։

Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի հետազոտողներ դասավանդվող առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաների, ընտրված մոտեցումների, օգտագործված մեթոդների շնորհիվ։

«Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում` շրջանավարտին ընձեռելով կրթաթոշակ ստանալու ռեալ հնարավորություն։

Մեր դպրոցը նպատակ ունի ձեռք բերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի (IB World School) ավտորիզացիա: Այնպես որ, դեռ մեծ անելիքներ ունենք լավագույն կրթական հաստատություն դառնալու ճանապարհին»,-գրել է նա: