«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2021-ին եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը․ Դանիել Դեքեր

24/04/2021

Ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ցեղասպանության 106-րդ տարելիցի մասին՝ նշելով, որ եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը:
«Ադանայի բառերը գրեցի 2005-ին, որպեսզի աշխարհին պատմեմ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը։ 2021-ին եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը։ Հիշում ենք և պահանջում»,- գրել է Դեքերը՝ հավելելով #ArtsakhIsArmenian հեշթեգն ու «Ադանայի» տեսահոլովակը: