«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս տարի Գյուլագարակի համայնքապետարանի կողմից Ամանորյա տոնակա ոչ մի ծրագիր-միջոցառում չի լինի

27/11/2020

Գյուլագարակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Գյուլագարակ համայնքի հարգելի բնակիչներ,
Հաշվի առնելով տեղի ունեցածը, մեր մարդկային և մնացած այլ ծանր կորուստները, հարգելով այդ կորուստները կրող ընտանիքների վիշտը` Գյուլագարակի համայնքապետարանը հայտնում է, որ այս տարի համայնքապետարանի կողմից Ամանորյա տոնակա ոչ մի ծրագիր-միջոցառում չի լինի, մեր գյուղերում Ամանորյա արտաքին զարդարանքներ չեն լինի։ Նշվածից բացի Գյուլագարակի համայնքապետարանը խնդրում և հորդորում է իր բոլոր բնակիչներին, որ Ամանորին և առաջիկա ժամանակահատվածում Գյուլագարակ համայնքի ոչ մի գյուղի երկնքում հրավառություն չլինի։ Լիահույս ենք, որ ըմբռնումով կմոտենաք նշված հայտարարությանը և հետամուտ կլինեք նշվածին»: