«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բորելը Կիևի իշխանությունների հետ քննարկել է իրադրությունը Ուկրաինայում

16/04/2022

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոսել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ:

Բանակցությունների օրակարգում եղել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հայտնել է դիվանագետը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։

Բորելի խոսքով՝ Եվրամիությունը սերտ կապ է պահում անդամ պետությունների հետ, որպեսզի արագացնի Ուկրաինային անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը։