«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տիբեթյան դենիսովացիներ

11/08/2022

Տիբեթից դենիսովացի տղամարդը նույնականացվել է ԴՆԹ-ով։
Բացի նեանդերթալցիներից, Homo sapiens-ն ունի ևս մեկ անհետացած մերձավոր ազգական՝  Դենիսովական ժողովուրդը՝ Հոմո դենիսովանները: Մինչև վերջերս միակ վայրը, որտեղ գտնվել էին նրանց մնացորդները, Ալթայի Դենիսովայի քարանձավն էր։ Այնուամենայնիվ, 1980 թվականին Տիբեթյան սարահարթի Բայշիա քարանձավում բուդդայական վանականը հայտնաբերել է մարդու ծնոտի մի կտոր: Այստեղ հաճախ են գտնվել մարդկանց և կենդանիների տարբեր մնացորդներ, ուստի գտածոն առանձնակի զարմանք չի առաջացրել՝ վանականը ոսկորը տվել է տեղի կրոնական առաջնորդին, որն էլ այն տվել է Լանչժոուի համալսարանին։ Բայշիա քարանձավից ծնոտի մի կտոր երեսուն տարի պառկած էր այնտեղ, մինչև, ի վերջո, դրան հասան մասնագետների ձեռքերը։
Այս ծնոտի պատկանելությունը որոշվել է, դատելով սպիտակուցների մնացորդներից, ոսկորների և ատամների կառուցվածքից՝ դրա տերը, ամենայն հավանականությամբ, դենիսովացի տղամարդ է եղել: «Ամենայն հավանականությամբ», քանի որ այստեղ որոշիչ բառը պետք է լինի ԴՆԹ-ի արդյունքները, բայց սկզբում հնարավոր չեղավ առանձնացնել ԴՆԹ-ն տիբեթյան մնացորդներից: Այնուամենայնիվ, հետազոտողները չեն հրաժարվել փորձից։ Իսկ այժմ Science ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ տիբեթյան ծնոտում դեռ հնարավոր է եղել գտնել միտոքոնդրիալ ԴՆԹ, որը վերջապես բոլորին համոզել է, որ ծնոտը դենիսովան է։ (Միտոքոնդրիալ ԴՆԹ-ն պարունակվում է ոչ թե միջուկում, ինչպես բջջային գենոմի մեծ մասը, այլ միտոքոնդրիայում՝ հատուկ բջջային օրգանելներ, որոնք էներգիա են մատակարարում բջիջին)։ Նոր գենետիկ տվյալները կօգնեն ավելի լավ հասկանալ Հոմո սեռի էվոլյուցիան ընդհանրապես և գաղտնիք չէ, որ մեր գեներում կան ոչ միայն նեանդերթալցիների, այլև դենիսովացիների հետքեր:

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am