«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ. ՀՀ ԱԳՆ

07/03/2024

Հայաստանը շարունակում է տարբեր ոլորտներում խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և եվրոպական երկրների հետ և շատ ինտենսիվ քաղաքական երկխոսության մեջ է։ Այս մասին  թուրքական Անադոլու-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին հարցին:

Նա նշել է, որ Հայաստանը համագործակցում է Եվրոպայի հետ՝ ապահովելու իր տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումը։

«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ», - ասել է Միրզոյանը: