«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գառնիկ Իսագուլյանի փաստաբանն ահազանգում է

30/12/2021

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին Վարդաշեն ՔԿՀ-ից տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ: Այս մասին ահազանգում է Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը:

Թե ինչ հիմքով՝ փաստաբանը տեղյակ չէ:

«Հարց եմ ուղղել՝ ինչն է հիմքը, որովհետև մենք ներկայացրել էինք իր զինգրքույկը, և, վերջիվերջո, նա եղել է նախագահի խորհրդական ազգային անվտանգության գծով. ճիշտ կլիներ, որ պաշտպանյալս մնար Վարդաշեն ՔԿՀ-ում, կամ ԱԱԾ-ում: Մենք դա պարբերաբար խնդրել ենք քննիչին, քննիչն ասել էր՝ ուղարկում է Վարդաշեն, թե հետագայում որն է եղել տեղափոխության հիմքը, մինչև այս պահը չեն պատասխանում»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ տեսակցել է Գառնիկ Իսագուլյանին, որին կրկին «կարանտինի մեջ են պահում», ապա հավելեց՝ ջեռուցման հարցը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո միայն:

«Պլիտան փոխել են. ամբողջ գիշեր թույլ ջեռուցող պլիտայով է եղել»,-նշեց Աննա Ծառուկյանը:

Նյութը վերցված է https://168.am/2021/12/30/1632362.html