«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը և Թրամփը քննարկել են միջերկրածովյան խնդիրները

27/08/2020

 Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության` նման տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Ըստ հաղորդագրության, Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան պատասխանատվություն չի կրում Արևելյան Միջերկրական ծովում առկա լարվածության համար և հակասությունները լուծելու համար կողմնակից է երկխոսությանը: 

Անկարան իր հետազոտական Oruc Reis նավը ուղարկել էր Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրեր, ինչը հանգեցրել է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների սրմանը: Աթենքը ապօրինի էր անվանել տարածք թուրքական նավի մուտքը:

Թուրքիան և Հունաստանը տրամագծորեն հակառակ կարծիքի են ածխաջրածիններով հարուստ ստորջրյա տարածքների սահմանների հարցում: