«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարտի 1-ը սգի օր չէ․ Նիկոլ Փաշինյան

01/03/2023

«Մարտի 1-ը սգի օր չէ: Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց Մարտի 1-ն ավելի լայն համատեքստ ունի»,-այս մասին Մարտի 1-ի զոհերի հուշարձանի բացման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը արդեն շրջված էջ է:

«Ամեն ինչ կանենք, որ արժանի լինենք Մարտի 1-ի, 44-օրյա պատերազմի, սեպտեմբերյան ագրեսիայի, Արցախյան 1-ին պատերազմի մեր զոհերին: Հայրենիքի, ազատության, օրինականության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր բոլոր քաղաքացիներին»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետը նշում է, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն․ «Այն, որ մինչև հիմա Մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն դա չի նշանակում, որ այդպես չի լինի:

Բոլոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշեց․ «Մարտի 1-ի խորհուրդը մեզ մի դաս է տալիս, դաս, որ երբևէ իշխանությունն ու ժողովուրդը բաժանանարար գծեր չպետք է ունենան և, երբ իշխանությունն ու ժողովուրդն այդ գծերն ունեն՝ հանգում է ոճրագործությունների»: