«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում. ՏԿԵ նախարարություն

19/11/2020

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Իջևանի ավտոճանապարհներին՝ անձրև։ Նոյեմբերյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: