«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Թայվանին 1․1 մլրդ դոլարի սպառազինության մատակարարմանը

03/09/2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը համաձայնություն է տվել Թայվանին ավելի քան 1,1 միլիարդ դոլարի սպառազինության հնարավոր գործարքին, հայտնում է ԱՄՆ Պաշտպանական համագործակցության գործակալությունը:

Եթե այս գործարքը վերջնական հաստատվի, կներառի 85,6 մլն դոլար արժողությամբ 100 AIM-9X Block II Sidewinder օդ-օդ հրթիռների, 60 AGM-84K Harpoon Block II հականավային հրթիռների և 355 մլն դոլարի չափով այլ սարքավորումների մատակարարում։

Բացի այդ, Պետդեպարտամենտը «կանաչ լույս է տվել» ռադիոտեղորոշիչ կայանների 655,4 մլն դոլարի պայմանագրի երկարացմանը։