Դրական եմ գնահատում ԱՊՀ շրջանակներում այս տարի կատարված աշխատանքը համագործակցության ամրապնդման տեսանկյունից. Փաշինյան
Այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ցանկն ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության լայն շրջանակ, որոնց արդյունավետ իրականացումն ուղղված է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության և կյանքի որակի բարելավման, ասել է ՀՀ վարչապետը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Մենք պետք է համատեղ միջոցներ ձեռնարկենք տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ գաղտնագրման ժամանակակից մեթոդների, բազմագործոն նույնականացման և կասկածելի գործունեությունը հայտնաբերելու նպատակով մոնիտորինգի համակարգերի կիրառմամբ:
Ակնհայտ է, որ մեր համագործակցության հնարավորությունները դեռ լիովին չեն իրացվել։ Վստահ եմ, որ մեր համատեղ կառուցողական ջանքերը պետք է ուղղված լինեն համագործակցության ողջ ներուժն օգտագործելու գործում զգալի առաջընթացի հասնելուն։