«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահները դուրս գան, Լարսը կփակվի՞. հարց՝ Պապոյանին

07/03/2024

Ես հիմա չեմ տեսնում որևէ հիմնավոր ու օբյեկտիվ պատճառ, այդ թվում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե ինչու Լարսը պետք է փակվի՝ թե՛ քաղաքական, կամ տնտեսական պատճառ։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Դիտարկմանը, որ ռուսական կողմը հնարավոր է հայտարարի՝ «Եթե Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանից հանում է ռուս սահմանապահներին, ապա Ռուսաստանն էլ Լարսից հանում է հայկական մեքենաները», նախարարը հարցն ընդունեց ծիծաղով և ինքը հարց հնչեցրեց՝ «Դուք կարծո՞ւմ եք, որ դա հիմնավոր պատճառ է»։

Ըստ նրա՝ այս պահին քննարկվում է տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը։

«Մենք ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, մենք կողմ ենք ՀՀ-ին և եթե մեր շահը պահանջում է, որ մեր ապրանքները պետք է վաճառվեն արաբական աշխարհում, Ճապոնիայիում, Ասիայում, Եվրոպայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում և տարբեր երիկրներ։ Պետք է ամնե ինչ անենք ըստ մեր հնարավորությունների ու պոտենցիալի»։